Զարգացրեք ձեր գաղափարները և ավելի արդյունավետ աշխատեք Google-ի ստեղծած ԱԲ օգնականի՝ Gemini-ի օգնությամբ։
Gemini-ը հնարավորություն է տալիս օգտվելու Google-ի արհեստական բանականության ամենաարդյունավետ մոդելներից՝ ձեր հեռախոսում։ Դուք կարող եք՝
– Gemini Live ռեժիմում զարգացնել ձեր գաղափարները, խնդրել Gemini-ին պարզեցնել բարդ թեմաները, պատրաստվել կարևոր ելույթի։ Gemini Live խոսակցությունների ընթացքում կիսվեք տեսախցիկի կամ էկրանի պատկերով՝ Gemini-ի հետ քննարկելու ցանկացած բան, ինչ տեսնում եք տեսախցիկով կամ սքրինշոթում։ Պարզապես սեղմեք Gemini Live կոճակը Gemini հավելվածում – Կյանքի կոչել ձեր գաղափարները Canvas-ի օգնությամբ։ Ստեղծել հավելվածներ, խաղեր, վեբ էջեր, ինֆոգրաֆիկա, աուդիո ամփոփումներ և ավելին՝ հարցումից մինչև նախատիպ։ – Փոխգործակցել Որոնում, YouTube, Google Քարտեզներ, Gmail և ձեր մյուս սիրելի Google հավելվածների հետ – Սովորել ցանկացած առարկա և ուսումնասիրել ձեզ հետաքրքրող ցանկացած թեմա՝ վիկտորինաների և ուսուցողական քարտերի ստեղծման, ինտերակտիվ գրաֆիկական տարրերի և իրական աշխարհի օրինակների օգնությամբ – Ցանկացած ֆայլ վերածել փոդքաստի և լսել այն երբ և որտեղ ցանկանաք – Մի քանի բառով ստեղծել և խմբագրել շլացուցիչ պատկերներ – Հեշտ և արագ պլանավորել ձեր հաջորդ ուղևորությունը – Ստանալ ամփոփումներ, խորացված վերլուծություններ և աղբյուրների հղումներ՝ բոլորը մեկ տեղում – Զարգացնել ձեր գաղափարները և մշակել նորերը
🍌 Փորձեք Nano Banana Pro-ն՝ պատկերների գեներացման և խմբագրման առաջադեմ գործառույթը, որը ներկառուցված է Gemini 3-ում։ Ստեղծեք մոքափներ՝ համադրելով պատկերներ, նախագծեք պաստառներ՝ հստակ տեքստով, և հեշտությամբ կազմեք տրամագրեր։ Հիմնական էկրանին հպեք «Ստեղծել պատկեր» և տեքստային հարցման ու պատկերների միջոցով նկարագրեք, թե ինչ եք ուզում գեներացնել։
Gemini հավելվածի ավելի արդյունավետ աշխատանքի համար անցեք Google AI Plus սակագնային պլանին։ Ձեզ հասանելի կլինեն նոր և հզոր գործառույթներ, որոնք կօգնեն զարգացնել ձեր ստեղծագործական ունակությունները և բարձրացնել աշխատանքի արդյունավետությունը։ Դուք կկարողանաք՝ – օգտվել մեր ամենաառաջադեմ մոդելներից, օրինակ՝ 3 Pro-ից, նվազագույն սահմանափակումներով, – ստանալ մանրամասն հաշվետվություններ ցանկացած թեմայով՝ 3 Pro-ի հիման վրա ստեղծված Deep Research-ի օգնությամբ․ – տեքստը վերածել 8 վայրկյան տևողությամբ բարձրորակ տեսահոլովակի՝ Veo 3.1 Fast-ով տեսանյութերի գեներացման միջոցով։
Gemini հավելվածը Google AI Plus բաժանորդագրության շրջանակում հասանելի է Google Workspace-ի՝ պահանջներին համապատասխանող բիզնես և կրթական փաթեթներին։ Իմացեք ավելին այստեղ՝ https://gemini.google/subscriptions/
Օգտագործեք Gemini հավելվածի ավելի շատ հնարավորություններ՝ անցնելով Google AI Pro սակագնային պլանին, որը կօգնի ձեզ լուծել բարդ խնդիրներ և մշակել նախագծեր։ Օգտվեք ոլորտում առաջատար՝ 1 միլիոն թոքենով համատեքստի պատուհանից (որը հնարավորություն է տալիս Gemini-ին մշակել մինչև 1500 էջ տեքստ կամ կոդի 30 000 տող)։ Ստացեք ավելի բարձր մակարդակի գործառույթների հասանելիություն մեր ամենահզոր՝ 3 Pro մոդելում, 3 Pro-ով աշխատող Deep Research-ում և Veo 3.1 Fast-ի միջոցով տեսանյութերի գեներացման գործիքում։
Gemini հավելվածը Google AI Pro բաժանորդագրության շրջանակում հասանելի է Google Workspace-ի՝ պահանջներին համապատասխանող բիզնես և կրթական փաթեթներին։ Իմացեք ավելին այստեղ՝ https://gemini.google/subscriptions/
Gemini հավելվածի բոլոր հնարավորություններից օգտվելու համար անցեք Google AI Ultra սակագնային պլանին և ստացեք Google AI-ի և բացառիկ ԱԲ գործառույթների ամենաբարձր մակարդակի հասանելիություն։ Ձեզ հասանելի կլինեն Google-ի ամենահզոր մոդելի, օրինակ՝ 3 Pro-ի, և բացառիկ գործառույթների, օրինակ՝ Veo 3.1-ի միջոցով տեսանյութերի գեներացման գործիքի, և 3 Pro-ով աշխատող Deep Research-ի բոլոր հնարավորությունները, ինչպես նաև Gemini 3 Deep Think-ը։ Բացի այդ՝ դուք կստանաք մեր ամենանոր ԱԲ նորարարությունների, այդ թվում՝ Agent Mode-ի բետա տարբերակի փորձարկման հնարավորություն։
Եթե որոշեք օգտագործել Gemini հավելվածը, այն կդառնա ձեր հիմնական օգնականը հեռախոսում՝ Google Օգնականի փոխարեն։ Google Օգնականին կարող եք վերադառնալ կարգավորումներում։
Անվտանգությունը որոշվում է նրանով, թե ինչպես են մշակողները հավաքում և փոխանցում ձեր տվյալները։ Տվյալների գաղտնիության և անվտանգության ապահովումը կախված է հավելվածի օգտագործումից, օգտատիրոջ տարիքից և բնակության երկրից։ Այս տեղեկությունները տրամադրվել են մշակողի կողմից և ժամանակի ընթացքում կարող են թարմացվել։
Երրորդ կողմերին տվյալներ չեն փոխանցվում
Իմացեք ավելին, թե ինչպես են մշակողները հայտարարում տվյալների փոխանցման մասին
Այս հավելվածը կարող է հավաքել նշված տեսակի տվյալներ
Տեղադրություն, Անձնական տվյալներ ու ևս 11
Տվյալները փոխանցվելիս գաղտնագրվում են
Դուք կարող եք այս տվյալները ջնջելու հարցում ուղարկել
Դիտել մանրամասները
Գնահատականներ և կարծիքներ
phone_androidՀեռախոս
laptopChromebook
tablet_androidՊլանշետ
head_mounted_deviceXR ականջակալ
4,5
22,9 մլն կարծիք
5
4
3
2
1
Avet Menedyan
Նշել որպես անպատշաճ
01 սեպտեմբերի, 2025 թ.
Շատ-շատ լավն է ինձ դուր եկավ խորհուրդ կտամ ներբեռնեք😊🤗
3 օգտատեր նշել է կարծիքը որպես օգտակար
Marieta Grigoryan
Նշել որպես անպատշաճ
15 սեպտեմբերի, 2025 թ.
շատ լավ ծրագիր ա ChatGPT ից հետո համ էլ կարող ենք շատ նկարներ ուղարկել
3 օգտատեր նշել է կարծիքը որպես օգտակար
Hayk Papyan
Նշել որպես անպատշաճ
09 հոկտեմբերի, 2025 թ.
very good app 👍😸
1 օգտատեր նշել է կարծիքը որպես օգտակար
Ինչ նոր բան կա
The Google Gemini app is now live in English, Spanish, French, Portuguese, Chinese, Japanese, Korean and more languages. See the full list of supported languages and countries here: https://support.google.com/?p=gemini_app_requirements_android